Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առողջ անոթներ ունենալու 10 կանոններ. 1in.am

Առողջ անոթներ ունենալու 10 կանոններ. 1in.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները 10 հեշտ իրականացվող կանոններ են մշակել, որոնք կօգնեն կարգավորել խոլեսթերինը, գրում է ladyhealth.com.ua-ը:

 

1. Ճարպոտ միսը փոխարինել ոչ յուղալի մսով: Պատրաստելիս հեռացնել հավի մաշկը և մսի ճարպային հատվածները:

 

2. Հնարավորության դեպքում սահմանափակել կարագի օգտագործումը՝ օրական մինչև 10-15 գրամ:

 

3. Սնունդ օգտագործելիս խաշել, շոգեխաշել կամ պատրաստել գրիլի տեսքով: Խուսափել տապակելուց, հատկապես՝ մարգարինով:

 

4. Ցանկալի է ցածր յուղայնությամբ պանիր օգտագործել:

 

5. Աշխատել շաբաթական երեք անգամից ոչ պակաս ձուկ ուտել:

 

6. Ձգտել օրական 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն և մրգեր օգտագործել:

 

7. Ցանկալի է սահմանափակել սուրճը՝ փոխարենը կանաչ թեյ օգտագործել:

 

8. Օրը սկսել մեկ բաժակ գոլ ջրով, իսկ ճաշից առաջ մեկ բաժակ թարմ քամած նարնջի կամ գազարի հյութ խմել, ինչն ակտիվացնում է նյութափոխանակությունը:

 

9. Բանջարեղենով աղցան պատրաստելիս մայոնեզի փոխարեն կիտրոնի հյութ և կանաչեղեն օգտագործել:

 

10. Զգուշանալ ալկոհոլ օգտագործելիս՝ գերազանցել օրական 30 գրամ սպիրտը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. doctorate.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ